Մուտք գործել իմ անձնական էջ

Ընկերության մասին

Առաքելություն և տեսլական

Վարկային կազմակերպության առաքելությունն է մատուցել հաճախորդներին որակյալ և հասանելի ֆինանսական ծառայություններ, ապահովելով գումար ստանալու հնարավորություն նույնիսկ այն դեպքերում, երբ այլ աղբյուրներից գումարի ստացման հնարավորությունները սահմանափակ են:

Տեսլական

Վարկային կազմակեպության դերը շուկայում հիմնականում լինելու է սպառողական վարկավորման իրականացումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչի հաշվին և Կազմակեպության մասնաբաժինը շուկայում տարեցտարի կավելանա: Կազմակերպությունը նախատեսում է գրավել սպառողական վարկավորման շուկայի 1-2%-ը:

Պատասխանատու վարկավորում

Լինելով պատասխանատու վարկավորող կառույց և  իր գործունեության ընթացքում առաջնորդվելով  հաճախորդների հետ ազնիվ և անկեղծ գործելաոճով՝  ընկերությունն իր հաճախորդների համար ապահովում է հետևյալը․

  • Առաջարկում է այնպիսի ծառայություններ, որպեսզի բավարարի վարկառուների կարիքները՝ հավասարակշռելով ստանձնած ռիսկերը և ստացվելիք օգուտները։
  • Հստակ տեղեկատվություն է տրամադրում հաճախորդին, որի միջոցով վերջինս իրազեկվում է վարկի անվանական և փաստացի տոկոսադրույքի, վարկի հետ կապված միջնորդավճարների, սպասարկման վճարների, ժամկետների և այլ պայմանների վերաբերյալ։
  • Իրականացնում է հաճախորդի հնարավորությունների և վճարունակության մանրամասն գնահատում՝ նշված ժամկետում և պայմաններով պարտավորությունը մարելու համար ինչպես սովորական այնպես էլ սթրեսային իրավիճակներում։
  • Իրականացնում է վարկունակության գնահատում վարկային սքորինգի միջոցով բոլոր վարկատեսակների և առանց բացառության բոլոր հաճախորդների համար, որից հետո միայն   ստացված արդյունքների հիման վրա վարկավորման վերաբերյալ որոշում է կայացվում։
  • Պատշաճ կերպով ծանուցում է տոկոսադրույքի մեծության և դրանից բխող վճարումների վերաբերյալ։
  • Խիստ հսկողության է իրականացում վարկի սպասարկման ողջ ընթացքում թերացումներից խուսափելու համար։
  • Ապահովում է հաճախորդի տվյալների գաղտնիություն՝ համաձայն օրենսդրական պահանջների և ներքին իրավական ակտերի։
  • Ժամանակին և պատշաճ կերպով արձագանքում է հաճախորդների կողմից ներկայացվող դիմումներին, բողոքներին և այլ հարցումների։
  • Խելամիտ լուծումներ է տրամադրում և աջակցում հաճախորդներին ֆինանսական էական խնդիրներ առաջանալու դեպքում։
  • Պատշաճ կերպով տարբեր տեսակի կապի միջոցներով տեղեկացնում է հաճախորդներին իրենց  պարտավորությունների, վճարման ժամկետների և չափի վերաբերյալ։
  • Տրամադրում է հաճախորդներին բավարար տեղեկատվություն պատավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում առաջացող բացասական հետաևանքների վերաբերյալ
  • Ծանոթացնում է հաճախորդներին տրամադրվող վարկերի բոլոր տարբերակներին,  հաշվի առնելով այն, որ սխալ ընտրությունը կարող է բացասական ֆինանսական  ազդեցություն ունենալ հաճախորդի և նրա ընտանիքի բարեկեցության վրա։

Հետևելով   սոցիալական պատասխանատվության կանոններին՝ ընկերությունը  չի վարկավորում այն ֆիզիկական անձանց, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում հասարակության կամ շրջակա միջավայրի համար։

Որպես պատասխանատու վարկավորող ընկերություն  «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն  ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, սպասարկել և շարունակում է սպասարկել հաճախորդների մի մեծ բանակ։

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր ռազմավարության մեջ շարունակում է կարևորել սոցիալական, բնապահպանական և բարեգործական խնդիրներին անդրադառնալը և պարբերաբար ընդլայնում է այդ շրջանակը։

Կարճ ժամանակահատվածում ընկերության ձեռք բերած հաջողություները առողջ և ամուր թիմի ջանքերի արդյունք են։

 

Ընդհանուր տեղեկություններ կազմակերպության

մասին

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ն գրանցվել է 2016 թվ. նոյեմբերի 8-ին (ՀՀ ԿԲ Վարկային կազմակերպության լիցենզիա թիվ 41): Ընկերության 95.234% բաժնետերն է հանդիսանում «ԷՅ ԷՍ ԹԻ ԱՅ ՋԻ Ինվեսթ» ընկերությունը:

Ներքին իրավական ակտեր

Վարկերի տրամադրման և սպասարկման կարգ

Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոններ

 

Վարչակազմակերպական կառուցվածք

Պաշտոնական փաստաթղթեր

1․ <<ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ>> ՈՒՎԿ ՓԲԸ կանոնադրությունը

Կանոնադրություն 02.05.2018

Կանոնադրություն 26.07.2017

Կանոնադրություն 15.03.2017

Կանոնադրություն 20.12.2016

Կանոնադրություն 08.11.2016

2․ Գրանցման վկայական

3․ Գործունեության լիցենզիա

Նշանակալից մասնակիցներ

Բաժնետեր

Գործունեության տեսակը

Բաժնետոմսերի չափը

 ԷՅ ԷՍ « ԹԻ ԱՅ ՋԻ Ինվեսթ» 

Ֆինանսական կազմակերպություն

95,234%

Ղեկավարները

Խորհրդի նախագահ

Մարիս Ստրոդս

Մարիս Յազեփս Ստրոդսը (ծնվ. 19.07.1981թ.) զբաղեցնում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնը սկսած 2016 թվականից: Միևնույն ժամանակ 2014թ․-ից առ այսօր նա հանդիսանում է «Ջի-Սի-Էս Նոմո, լվ» (Լատվիա, Ռիգա) ընկերության համահիմնադիր, Խորհրդի անդամ և 2012-ից Ֆրեշ Մեդիա ՍՊԸ-ի (Լատվիա, Ռիգա) խորհրդի անդամ։ Մինչ այդ 2012-2013թթ հանդիսացել է «Չերի մեդիա ՍՊԸ» կազմակերպության (Լատվիա, Ռիգա) խորհրդի անդամ։ 2010-2012թթ եղել է ՍԻԱՍիթիլայֆ ՍՊԸ կազմակերպության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիր, խորհրդի անդամ։ 2006-2010թթ հանդիսացել է Էռնեստ & Յանգ Բալթիկ ՍՊԸ Աուդիտ բիզնես ծառայության Ավագ խորհրդատու (Լատվիա, Ռիգա)։ 2001-2006թթ աշխատել է որպես Վաճառքների մենեջեր Պոլապ ՍՊԸ Տպագրական նյութերի, թղթի և լուսանկարների արտադրանքի մեծածախ առևտրի ընկերությունում (Լատվիա, Ռիգա)։ 2003-2005թթ սովորել է ՌԻՍԵԲԱ Համալսարանը (Լատվիա, Ռիգա):

Խորհրդի անդամ

Ռեյնիս Վայվարս

Ռեյնիս Ալդիս Վայվարս (ծնվ․30.06.1984թ) զբաղեցնում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը սկսած 2016 թվականից: 2014թ․-ից առ այսօր հանդիսանում է Ջի-Սի-Էս Նոմո, լվ (Լատվիա, Ռիգա) համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2005-2010թթ զբաղեցրել է Էռնեստ & Յանգ Բալթիկ ՍՊԸ Ապահովագրություն, Բիզնես ծառայությունների (Լատվիա, Ռիգա) կառավարչի պաշտոնը։ 2010-2012թթ եղել է ՍԻԱՍիթիլայֆ ՍՊԸ կազմակերպության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիր/ Խորհրդի անդամ: 2011 առ այսօր Ֆրեշ Մեդիա ՍՊԸ ընկերության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիրն է։ 2012-2013թթ Չերի մեդիա ՍՊԸ ընկերության(Լատվիա, Ռիգա) խորհրդի անդամ է հանդիսացել։ 2014թ․-ից առ այսօր Ջի-Սի-Էս Նոմո, լվ ընկերության (Լատվիա, Ռիգա) համահիմնադիր և խորհրդի անդամ է հանդիսանում։ 2002-2005թթ սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը Ռիգայում:

Խորհրդի անդամ

Ագրիս Էվերտովսկիս

Ագրիս Ջինթս Էվերտովսկիսը (ծնվ․ 08․10․1984թ.) զբաղեցնում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը սկսած 2016 թվականից: 2009է․-ից առ այսօր հանդիսանում է Էքսպրես Կրեդիտ ՍԻԱ ընկերության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիր և խորհրդի անդամ։ 2008-2009թթ ԷսԷմԷսԲազ.լվ.ՍԻԱ (Լատվիա, Ռիգա) ընկերության Խորհրդի անդամ։ 2005-2006թթ հանդիսացել է Բալթիկ Քեփիթալ Մենեջմենթ ՍԻԱ (Լատվիա, Ռիգա) ընկերությունում ծրագրի ղեկավար։ 2006-2008թթ զբաղեցրել է Փրոփերթի Փուլ ՍԻԱ (Լատվիա, Ռիգա) ընկերությունում խորհրդի անդամ։ 2011-2012թթ․սովորել է Լատվիայի Համալսարանում։ 2003-2006թթ սովորել է Ռիգայի տնտեսագիտության ավագ դպրոցում:

Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն

Վարդան Հովսեփյան

Վարդան Հովսեփյանը (ծնված 25 դեկտեմբերի 1975թ) զբաղեցնում է «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը սկսած 2016 թվականից: 2015թ. հուլիսի 13-ից հանդիսացել է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն: 2013-2015թթ. զբաղեցրել է Արմենտել ՓԲԸ ընկերության Կորպորատիվ վաճառքների և միջօպերատորական համագործակցության ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2011-2013թթ. ստանձնել է Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: 2011թ տեղափոխվել է Արարատբանկ ԲԲԸ և զբաղեցրել Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը: 2008-2010թթ զբաղեցրել է Ֆինանսական վերահսկողության վարչության վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժնի պետի պաշտոնը : 2005 թ․-ից առ այսօր նա դասավանդում է Ֆինանսաբանկային Կենտրոն հիմնադրամում: 2003-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության վարչությունում որպես մասնագետ, այնուհետև վերահսկող, ավագ վերահսկող, 1998-2003թթ․ անցել է աշխատանքի Յունիֆարմ ՍՊԸ-ում որպես ծրագրավորող-օպերատոր: 1992-1997թթ սովորել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը:

 

Տնօրինության անդամ - Ֆինանսական տնօրեն

Քրիստինե Սելիմյան

Քրիստինե Սելիմյանը (ծնված 15 հունվարի 1980թ․) զբաղեցնում է «Վարկս Էյ Էմ» ՈւՎԿ ՓԲԸ Ֆինանսական տնօրենի պաշտոնը սկսած 2017 թվականի օգոստոս ամսից, 2016թ․ նոյեմբերի 8-ից զբաղեցրել է Գլխավոր հաշվապահի պաշտոնը։ 2015-2016թթ․ աշխատել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ որպես Հաշվարկային կենտրոնի ղեկավար։ 2009-2015թթ․ աշխատել է «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ որպես գլխավոր հաշվապահ: 2006-2009թթ․ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնը։ 2005-2006թթ․ աշխատել է «Վաշինգթոն Քապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ որպես գլխավար հաշվապահ։ 2003-2004թթ․ աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Հաշվետվությունների պատրասրաստման բաժնում որպես մասնագետ։ 2002-2003թթ․ աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային համակարգի մեթոդաբանության և վերլուծության» վարչությունում որպես բանկային մեթոդաբան։ Սովորում է Էյ-Սի-Սի-Էյ (Երդվյալ որակավորված հաշվապահների) միջազգային ասոցիացիայում։ 2001 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը։