Մուտք գործել իմ անձնական էջ

Նորություններ

28.09.2021
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության վճարման ընթացակարգ
  1. «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդներն ունեն հնարավորություն վերակառուցել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ-ում ունեցած վարկերը հետևյալ պայմաններով՝
Անհրաժեշտ է, կատարել վճարում մայր գումարի առնվազն 10 %-ի չափով, ինչի արդյունքում կզիջվեն վարկային պարտավորության վրա հաշվեգրված տույժերը, տոկոսագումարն ու սպասարկման վճարները և վարկառուին կտրամադրվի վճարման մինչև տասնութամսյա ժամանակացույց՝ պարտքի մնացած մասը վճարելու համար։
Ժամանակացույցը տրամադրվում է վարկառուի հետ բանակցությունների արդյունքում՝ առաջնորդվելով ստորև ներկայացված սկզբունքով․
  • Մինչև 50,000 ՀՀ դրամ  պարտք –  մինչև 6 ամիս ժամկետ,
  • 50,001 - 100,000 ՀՀ դրամ պարտք - մինչև 12 ամիս ժամկետ
  • 100,001 ՀՀ դրամ և ավել պարտք - մինչև 18 ամիս ժամկետ։
 
2. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ունեցած վարկերը 100% զիջվելու են։ Դրա համար անհրաժեշտ է Ընկերության ցանկացած մասնաճյուղ ներկայացնել մահվան վկայական և զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք։3. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների վարկերից կկատարվի զիջում ստորև նշված պայմաններով՝
ա/ 1-ին կարգի հաշմանդամության դեպքում` վարկի 100% զիջում,
բ/ 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում՝ վարկի 50% զիջում
գ/ 3-րդ կարգի հաշմանդամության դեպքում՝ վարկի 25% զիջում։
Զիջման համար անհրաժեշտ է բժշկական կենտրոնից և/կամ զինկոմիսարիատից տրված տեղեկանքները ներկայացնել Ընկերության ցանկացած մասնաճյուղ։
Միևնույն ժամանակ այս վարկառուներին հնարավորություն է տրվելու իրականացնել վարկի մնացած մասի վերակառուցում՝ վերոնշյալ պայմաններով։Վերոնշյալ պայմաններով վարկերը չվերակառուցելու և/կամ տրամադրված ժամանակացույցը խախտելու պարագայում «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրավունք ունի գումարի բռնագանձման պահանջի հայցով հանդես գալ դատարանում՝ դատական կարգով պարտքի հավաքագրումը շարունակելու նպատակով։
 
Խնդրում ենք վճարումները կատարել առցանց եղանակով՝ բանկային փոխանցման կամ վճարահաշվարկային համակարգերի միջոցով և/կամ կանխիկ եղանակով՝ ԲԱՌԱՌԱՊԵՍ ընկերության գործող մասնաճյուղերում։

 

01.07.2020 

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․
Հաշվի առնելով COVID-19 -ով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև ընդառաջ գնալով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին, «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ը լուծարային հանձնաժողովը որոշում է կայացրել ևս 10 օրով երկարաձգել վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը։ Հերթերից խուսափելու համար հորդորում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղեր այցելել ՝ մինչև 11.07.2020թ.-ը:
Խնդրում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղեր այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները։

 

30.05.2020 

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․

2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։

Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։

Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը հաշվեգրած տույժերի և տուգանքների զիջումները կիրականացվեն նախորդ հրապարակումներին համապատասխան։

Խնդրում ենք առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով մասնաճյուղեր այցելելիս սրահում գտնվել միայն բժշկական պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով, ինչպես նաև պահպանել 1.5-2մ սոցիալական հեռավորությունը:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով։

 

02.04.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ
միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների
միջոցով։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ»
ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն։
Զանգահարեք՝ 012 700 000

 

01.04.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

ՀՀ Կենտրոնական բանկը 24.03.2020թ-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ի թիվ 41 վարկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել։ 26.03.2020 թվականին ձևավորվել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարային հանձնաժողով։ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխով, համաձայն որի, լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից։Հիմք ընդունելով վերը նշված իրավական կարգավորումները «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը հայտարարում է ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարման մասին և  սահմանել է ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ պարտատերերի պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները։ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ պարտատերերը իրենց պահանջները կարող են ներկայացնել մինչև 02․06․2020թ-ը։ Պարտատերերը պահանջները պետք է ներկայացնեն գրավոր կարգով՝ ստորագրված պահանջատիրոջ կամ վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով։

Պահանջները ներկայացվում են փոստային ծառայության միջոցով կամ առձեռն եղանակով՝ քաղաք Երևան, Սարյան 12 հասցեում։

 

31.03.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

 

Մանրամասների համար զանգահարեք «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով։

 

 

 

 18.03.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲ Ընկերությունը կարևորելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար ս.թ.մարտի 16-ից որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել վարկերի տրամադրման գործընթացը։   

Մասնաճյուղերում իրականացվելու են վարկերի ամբողջական կամ մասնակի մարումներ,  ինչպես նաև վարկի մարմանն ուղղված հետաձգման գործարքներ: Միևնույն ժամանակ հորդորում ենք օգտվել մեր գործընկերների՝ Իդրամ, Թել-սել, Իզի փեյ վճարային տերմինալներից։ Վարկերի տրամադրման վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։

 

 

 

 

18.03.2020

Հարգելի հաճախորդներ,
ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։
Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

 

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝
Իդրամ http://vrk.am/dx2h4
Իզի փեյ http://vrk.am/pguy4
Թել-սել http://vrk.am/azrzw

Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։

 

 

14․01․2022

Ի կատարումն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ  օրենքի 751   հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ սույնով հայտարարում ենք, որ 15/01/2022թ-ից սկսած «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» Լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից բավարարվում են երրորդ հերթում ներառված պարտատերերի պահանջները։