Մուտք գործել իմ անձնական էջ

Վճարումներ

Լուծարային հանձնաժողովի հայտարարությունները

 

02.04.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ
միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների
միջոցով։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ»
ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն։
Զանգահարեք՝ 012 700 000

 

01.04.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

ՀՀ Կենտրոնական բանկը 24.03.2020թ-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ի թիվ 41 վարկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել։ 26.03.2020 թվականին ձևավորվել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարային հանձնաժողով։ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխով, համաձայն որի, լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից։Հիմք ընդունելով վերը նշված իրավական կարգավորումները «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը հայտարարում է ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարման մասին և  սահմանել է ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ պարտատերերի պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները։ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ պարտատերերը իրենց պահանջները կարող են ներկայացնել մինչև 02․06․2020թ-ը։ Պարտատերերը պահանջները պետք է ներկայացնեն գրավոր կարգով՝ ստորագրված պահանջատիրոջ կամ վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով։

Պահանջները ներկայացվում են փոստային ծառայության միջոցով կամ առձեռն եղանակով՝ քաղաք Երևան, Սարյան 12 հասցեում։

 

31.03.2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

 

Մանրամասների համար զանգահարեք «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով։