Վարկեր Անհատ հաճախորդներին
Վարկատեսակ Ո՞վ կարող է դիմել |
Սպառողական 18-75 տարեկան ՀՀ քաղաքացիներ |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի ժամկետը |
30 օր |
Նվազագույն և առավելագույն գումարները |
Առաջին վարկ՝ 10,000 – 250,000 ՀՀ դրամ Կրկնվող վարկ՝ 10,000 - 500,000 ՀՀ դրամ։ Վարկի չափը որոշվում է անհատապես և վարկունակության գնահատման համակարգի միջոցով։ |
Վարկի տրամադրման եղանակ |
Կանխիկ՝ համաձայն Կանխիկի տրամադրման վճարի կամ անկանխիկ |
Վարկի տրամադրման ժամկետ |
Վարկի հաստատման դեպքում՝
|
Տարեկան անվանական տոկոսադրույքը |
Առաջին վարկ՝ 24% Կրկնվող վարկ՝ 24% |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
Առաջին վարկ՝ 60,83% Կրկնվող վարկ՝ 60.83% Տարեկան փաստացի տոկոսադրույք (հնարավոր լրացուցիչ ծառայություներից օգտվելու դեպքում)՝ 121․67-182․50% |
Վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարումը |
Վարկի ժամկետի վերջին օրը |
Վճարներ |
|
Վարկի տրամադրման |
Առաջին վարկ՝ 3%, վճարվում է Վարկի ժամկետի վերջին օրը Կրկնվող վարկ՝ 3%, վճարվում է Վարկի ժամկետի վերջին օրը |
Անկանխիկ տրամադրման |
0% |
14 օրացուցային օր հետո տրամադրման |
0% |
Լրացուցիչ վճարներ (հաճախորդի պահանջով) |
|
Անհապաղ տրամադրման վճար |
Առաջին վարկ - 5% Կրկնվող Վարկ - Վարկի գումարի 5%-ի չափով |
Կանխիկի տրամադրման վճար |
Առաջին վարկ - 5% Կրկնվող Վարկ - Վարկի գումարի 5%-ի չափով |
Վարկի Վճարման օրվա Հետաձգման վճար |
Հետաձգման վճարը միանվագ վճար է, որ հաշվարկվում է պարտքի մնացորդի նկատմամբ. 7օր - 6%, 14 օր - 9% , 30 օր - 15% |
Վարկային հայտի ներկայացման և վարկի ձևակերպման վայր |
Կրկնվող Վարկի դեպքում նաև՝
3․ հեռախոսազանգի միջոցով՝ +37412700000 |
Որոշման կայացում և որոշման մասին տեղեկացում
Վարկի ժամկետից շուտ մարում |
Մինչև 10 րոպե
Որևէ տույժ և տուգանք չկա |
Վարկային պարտավորությունների խախտման դեպքում |
Տույժ՝ ժամկետանց պարտավորության 1%-ի չափով՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար: Տույժերի հաշվարկը դադարեցվում է 46-րդ անընդմեջ ժամկետանց օրվանից՝ մինչև 03.03.2020 թվականը ստանձնած վարկային պարտավորությունների մասով: 04.03.2020թ.-ից ստանձնած վարկային պարտավորությունների մասով. Տույժ՝ ժամկետանց պարտավորության 0,13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար: Տեղեկացնում ենք, որ Վճարման ժամկետի խախտման դեպքում այդ մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային բյուրոյում, ինչը բացասական ազդեցություն կունենա Ձեր վարկային պատմության և վարկունակության վրա, կարող է սկսվել պարտքի գանձման գործընթաց կամ պարտքի գանձման իրավունքը կարող է փոխանցվել երրորդ անձանց: |
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիրկամ նույնականացման քարտ (ID) և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ)
Վարկ ստանալու համար անհրաժեշտ այլ պայմաններ՝
1․Հաճախորդի լուսանկարում, որն իրականացվում է վարկ ստանալու պահին
2․Հաճախորդին պատկանող բջջային հեռախոսահամարի տրամադրում և ստուգում
3․Հաճախորդի կողմից 2-րդ կոնտակտային հեռախոսահամարի տրամադրում
Վարկի տրամադրման դրական որոշման հիմնական գործոններ՝
- Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն
- Դրական վարկային պատմություն
- Համաձայն ներքին սքորիգային համակարգի՝
բավարար վարկունակություն
Վարկի տրամադրման բացասական որոշման հիմնական գործոններ՝
- Բացասական վարկային պատմություն կամ վարկային պատմության բացակայություն
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Հաճախորդի անբավարար վարկունակության մակարդակ
- Հաճախորդի անգործունակ լինելու, կամ ալկոհոլի, թմրանյութի և/կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ լինելու կասկած
Վարկային գծի դադարեցման համար անհրաժեշտ պայման՝
Վարկառուն անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանա <<Վարկս Էյ Էմ>> ՈւՎԿ ՓԲԸ մասնաճյուղ և ներկայացնի վարկային գծի դադարեցման գրավոր դիմում։ Վերջինս ենթակա է դադարեցման դիմումի ստացումից հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։
Ուշադրություն
Վարկի Տոկոսագումարները հաշվարկվում են Տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական արժեքը Հաճախորդի համար՝ մարման գրաֆիկին համապատասխան վճարումները կատարելու պարագայում, ներառյալ՝ բոլոր այն հավելյալ ծախսերը և միջնորդավճարները, որոնք սպառողը պարտավոր է վճարել Վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:
Տարեկան անվանական Տոկոսագումարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ`
R= P * r/ 360 *n
որտեղ`
R - Վարկի Տոկոսագումար
P - Վարկի մայր գումար
r - Վարկի Տարեկան անվանական տոկոսադրույք
n - Վարկի ժամկետ՝ արտահայտված օրերով
Վճարման չափի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով: Տոկոսագումարի հաշվարկի բանաձևում տարին ներառում է 360 օր։
Օրինակ. Հաճախորդին տրամադրվել է Վարկ 100,000 ՀՀ դրամի չափով, 30 օր ժամկետով, 24% Տարեկան անվանական տոկոսադրույքով: Այս դեպքում Վարկի վերադարձի օրվա դրությամբ կուտակված Տոկոսագումարը կազմում է 2,000 ՀՀ դրամ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս Վարկի իրական արժեքը Հաճախորդի համար, մարման գրաֆիկին համապատասխան վճարումները կատարելու դեպքում, ներառյալ՝ բոլոր այն հավելյալ ծախսերը և միջնորդավճարները, որոնք սպառողը պարտավոր է վճարել Վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձ
որտեղ՝
i - Տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR)
A - Վարկի գումարը (Վարկատուի կողմից Հաճախորդին տրամադրված Վարկի սկզբնական գումարը)
n - Վարկի մարմանն ուղղված վճարի թիվը
N - Վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
CFn - Վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn - Վարկի տրամադրման օրից մինչև Վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրը ընկած ժամանակահատվածն՝ արտահայտված օրերի թվով
i - Տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկային պայմանագրից կամ այլ կերպ
Վարկի Տոկոսագումարը հաշվարկվում է նվազող մնացորդի նկատմամբ:
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը Հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված` "ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ" ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-ի։
Ընդհանուր պայմաններ և դրույթներ
Ընդհանուր պայմաններ (նոր խմբագրություն)
«Ֆինանսական օգնական» համակարգ www.abcfinance.am (Վարկս Էյ Էմ ՈւՎԿ ՓԲ ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար)
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» www.fininfo.am (Վարկս Էյ Էմ ՈւՎԿ ՓԲ ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար)
*«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲ Ընկերությունը կարևորելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար ս.թ.մարտի 16-ից որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել վարկերի տրամադրման գործընթացը և դադարեցնել ք․ Էջմիածնի մասնաճյուղի աշխատանքը։
Մյուս մասնաճյուղերում իրականացվելու են վարկերի ամբողջական կամ մասնակի մարումներ, ինչպես նաև վարկի մարմանն ուղղված հետաձգման գործարքներ: Միևնույն ժամանակ հորդորում ենք օգտվել մեր գործընկերների՝ Իդրամ, Թել-սել, Իզի փեյ վճարային տերմինալներից։ Վարկերի տրամադրման վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։